Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ/տեսանյութ/

23.09.2015



  ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության շրջանակներում քննարկվել են ՀՀ Կառավարության կողմից մարզի համայնքների հրատապ խնդիրների լուծման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը:
  Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կողմից տեղեկատվություն է տրամադրվել իրականացվող աշխատանքների ընթացքի և ուղղությունների վերաբերյալ:
    Այնուհետև մարզի ղեկավարը շրջայց է կատարել համապատասխան ծրագրով հիմնանորոգվող հաստատություններում, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացիկ փուլի մանրամասներին:
    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը եղել է նաև Աբովյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքում, որտեղ ընթացող հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել են նաև հաստատության տանիքի վերակառուցման աշխատանքները:
   Շինարարական կազմակերպության պատասխանատուների կողմից Կոտայքի մարզպետին ներկայացվել են ընթացող աշխատանքների հիմնական մոտեցումները:
  Հավելենք, որ հրատապ ծրագրերի շրջանակներում իրականցվող աշխատանքներին հետևելու նպատակով առաջիկայում շարունակվելու են Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի աշխատանքային այցելությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:41:40