Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԲԺԻՇԿ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ
22.09.2015

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն արձագանքել է բժիշկ Արամ Աշոտի Սարգսյանի հեղինակած և մամուլում հրապարակված բաց նամակին:
Կոտայքի մարզպետը հեռախոսազրույց է ունեցել Ա. Սարգսյանի հետ, քննարկել նամակում բարձրացված հարցը:
Կ. Գուլոյանի կողմից մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը տրվել է հանձնարարական՝ դեպի Ձորաղբյուր համայնք տանող համապատասխան ճանապարհահատվածում ուսումնասիրություններ իրականացնելու և վերջինիս բարեկարգման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ: