Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ/տեսանյութ/

16.09.2015



   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել Հրազդան քաղաքի տարբեր թաղամասերում, որտեղ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
   Շրջայցի ընթացքում Կոտայքի մարզպետը ծանոթացել է ինչպես ՀՀ Կառավարության կողմից մարզի համայնքների հրատապ հիմնախնդիրների լուծման ծրագրի շրջանակներում, այնպես էլ համայնքային բյուջեով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ուղղություններին:
  Մարզի ղեկավարը հանդիպել և զրուցել է նաև համապատասխան թաղամասերի բնակիչների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են արտահայտել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի վերաբերյալ:
  Կոտայքի մարզպետը շինարարությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներին հանձնարարել է դեռևս ընթացող ասֆալտապատումն իրականացնել որակական սահմանված չափանիշների լիարժեք պահպանման սկզբունքներով և սահմանված ժամկետներում ապահովել Հրազդան քաղաքի համապատասխան թաղամասերի ասֆալտապատման աշխատանքերի ավարտը:
  Հրազդան քաղաքի Նարեկացու փողոց կատարած այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է նաև համայնքի Սուրբ Խաչ եկեղեցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33