Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ/տեսանյութ/

03.08.2015



Աբովյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքում իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկային փուլի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով հիշյալ առողջապահական հաստատություն է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից մարզի համայնքներում առկա հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով տրամադրված ֆինասական միջոցներով իրականացվող այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներ կատարել Աբովյանի բժշկական կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայության համար նախատեսված հատվածում և ինֆեկցիոն բաժանմունքում:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շրջել է հիմնանորոգվող մասնաշենքի տարածքում, որտեղ մարզի ղեկավարին ներկայացվել են ընթացող աշխատանքների հիմնական ուղղություններն ու նախատեսվող ծավալները:
Մարզպետը զրուցել է նաև Աբովյանի բժշկական կենտրոնի և շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ՝ համապատասխան հանձնարարականներում կարևորելով աշխատանքների պատշաճ կազմակերպման և որակական չափանիշների լիարժեք պահպանման գերակայությունները:
Աբովյանի բժշկական կենտրոնի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվող հիմնանորոգման այս աշխատանքների արդյունքում նկատելիորեն բարելավվելու է հաստատության առողջության առաջնային պահպանման օղակի գործունեությունը՝ նպաստելով Աբովյան քաղաքի և հարակից համայնքների ազգաբնակչության համար համակողմանի և արդյունավետ բուժսպասարկում կազմակերպելուն:

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27