Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 6-ՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/

02.08.2015



ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորությամբ մարզի պատվիրակությունը մասնակցել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
Բացման հանդիսության շրջանակներում տեղի ունեցած շքերթին մասնակցել են մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Եղվարդի, Բյուրեղավանի, Նոր Հաճնի և Ծաղկաձորի քաղաքային համայնքներն՝ իրենց մարզական պատվիրակություններով:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզը 2015 թվականի Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցել է բոլոր մարզերի համեմատությամբ ամենամեծաթիվ՝ 265 մասնակից ունեցող ներկայացուցչական պատվիրակությամբ:
Այս տարվա խաղերը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ավելացել է ևս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:
Հավելենք որ Համահայկական խաղերի ֆուտբոլի և բազկամարտի մրցաշարերը տեղի են ունենալու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
Համահայկական ամառային 6-րդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 2-13-ն ընկած ժամանակահատվածում:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22