Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

30.07.2015

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի պաշտոնակատար Հ. Ալեքսանյանը տեղեկատվություն է տրամադրել մարզում 2015 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական և կազմակերպական փուլերի վերաբերյալ:
Այնուհետև ամառային զորակոչի ընթացքի վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Եղվարդի տարածքային զինվորական կոմիսարները:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև մարզային զորակոչային հանձնաժողովի գործառույթներից բխող այլ հարցեր ևս:
Ամփոփելով զորակոչային հանձնաժողովի նիստի աշխատանքները՝ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ապահովել ամառային զորակոչի պատշաճ կազմակերպումն ու ընթացքի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22