Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ/տեսանյութ/

29.07.2015



Մարզի համայնքներում առկա առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակներում ՀՀ Կառավարության կողմից տրամադրված միջոցներով Բյուրեղավան համայնքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով հիշյալ համայնք է այցելել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Բյուրեղավանի քաղաքապետ Հ. Բալասյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքի համապատասխան թաղամասերում, որտեղ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Մարզի ղեկավարը զրուցել է ասֆալտապատումն իրականացնող կազմակերպության ղեկավարի հետ, ով ներկայացրել է ընթացող աշխատանքների հիմնական մանրամասներն ու տեղեկատվություն տրամադրել գործընթացի ավարտական փուլի ժամկետների վերաբերյալ:
Մարզպետ Կ. Գուլոյանը այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև համայնքի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու տեսակետները համայնքում իրականացվող այս ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս հետ համատեղ քննարկել համայնքի հետագա զարգացմանը միտված մի շարք հեռանկարային ուղղություններ:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Բյուրեղավան քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության պատասխանատուներին հանձնարարել է ապահովել աշխատանքների որակական չափանիշների լիարժեքությունն ու գործընթացն իրականացնել սահմանված ժամկետներում:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18