Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՔԱՎԱՆԻ <<ԼՈՒՍԱԲԱՑ>> ՃԱՄԲԱՐ

19.07.2015

Վարչապետ Հ. Աբրահամյանը Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ուղեկցությամբ այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 350 երեխա:
Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով:
Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ճամբարականներին, նշել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների հանգիստը լավագույնս կազմակերպելու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ջանքեր չի խնայելու մատաղ սերնդի համար բարեկեցիկ ապագա և բարձրորակ կրթություն ապահովելու համար: Իրենց հերթին, ճամբարականները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ հանգստի հնարավորություն ընձեռելու համար:
Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Լուսաբաց», «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են սահմանվել Երևանի, ՀՀ բոլոր մարզերի, Արցախի և Ջավախքի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները:
2015 թ. ճամբարային ծրագրով կհանգստանա շուրջ 4500 երեխա՝ 3 հերթափոխով, 20-ական օրով, յուրաքանչյուր հերթափոխում՝ 1500 երեխա: Այս տարի 1-ին հերթափոխին ԼՂՀ-ի երեխաների համար հատկացվել է 200, ջավախահայ երեխաների համար՝ 150 տեղ:

 

ՀՀ Կառավարության պաշտոնական կայք
www.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57