Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՂՎԱՐԴ, ՆՈՐ ՀԱՃՆ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ/տեսանյութ/

17.07.2015



ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Եղվարդ, Նոր Հաճն և Բյուրեղավան քաղաքային համայնքներ:
Մարզի ղեկավարը նախ այցելել է Եղվարդի բժշկական կենտրոն, ծանոթացել առողջապահական հաստատության շենքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղություններին:
Այստեղ Կոտայքի մարզպետին ներկայացվել են ազգաբնակչության բուժսպասարկման գործառույթների կազմակերպման մոտեցումները և առողջապահական ընկերության զարգացման հեռանկարային ծրագրերը:
Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել նաև բուժաշխատողների հետ. հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը կարևորել է բնակչությանը մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հանգամանքը և այդ ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:
Այնուհետև Կոտայքի մարզպետը եղել է Եղվարդ քաղաքի հանրակրթական դպրոցներում, հանդիպում ունեցել մանկավարժական կոլեկտիվների հետ:
Կ. Գուլոյանը Եղվարդի դպրոցների մանկավարժների և ղեկավար աշխատողների հետ քննարկել է նախորդ ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարել նոր ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին:
Մարզպետը հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել է պատշաճ կերպով կազմակերպել նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է նաև Նոր Հաճն համայնքում, շրջել է տեղի հանրակրթական դպրոցներում, ծանոթացել ինչպես կրթօջախների շենքային հնարավորություններին, այնպես էլ հաստատությունների գործունեության մանրամասներին:
Նոր Հաճն քաղաքի դպրոցներում ևս Կ. Գուլոյանը հանդիպումներ է ունեցել մանկավարժների հետ, պատասխանել վերջիններիս կողմից բարձրացվող հարցերին և ընդգծել դպրոցներում ուսումնադաստիարակչական աշխատանքների համակողմանի իրականացման անհրաժեշտությունը:
Մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաև դպրոցների հիմնանորոգման ուղղությամբ ընթացիկ տարում նախատեսված ծրագրերին և փաստել, որ մարզի համայնքների հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հատկացումներից կատարվելու են նաև դպրոցների վերանորոգման աշխատանքներ:
Կոտայքի մարզպետի այցելության վերջին կանգառը եղել է Բյուրեղավան համայնքը, որտեղ մարզպետը հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների և տեղի հիմնական դպրոցի մանկավարժների հետ:
Կ. Գուլոյանը Բյուրեղավան քաղաքի մանկավարժների հետ քննարկել է սովորողների համար արդյունավետ կրթական միջավայր ապահովելուն և ժամանակի պահանջներին համահունչ ուսումնական գործընթացներ կազմակերպելուն վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33