Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ/տեսանյութ/

14.07.2015



ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Լեռնանիստ համայնքի Սուրբ Հակոբ Եկեղեցու վերաօծման արարողությանը:
Եկեղեցու վերաօծման արարողությունն իրականացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ:
Այնուհետև Սուրբ Հակոբ Եկեղեցու բակում կազմակերպվել է տոնական միջոցառում, որն ուղեկցվել է համերգային ծրագրով:
Սուրբ Հակոբ Եկեղեցու վերաօծման առիթով կազմակերպված տոնական հանդիսության շրջանակներում ողջույնի ու շնորհավորանքի խոսքերով ներկաներին են դիմել Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, Լեռնանիստ համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանն ու վերաօծված Սուրբ Հակոբ Եկեղեցու հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող բարերար Երեմ Հակոբյանը:
Լեռնանիստ համայնքում կազմակերպված տոնական միջոցառումն ավարտվել է Մատաղի օրհնության կարգով:
Եկեղեցական այս միջոցառմանը մասնակցել են ինչպես լեռնանիստցիներ, այնպես էլ մարզի այլ համայնքներից ու արտերկրից հրավիրված բազմաթիվ հյուրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57