Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ՎԱՐԴԱՎԱՌ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

12.07.2015

Հուլիսի 12-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել <<Վարդավառ>> միջազգային փառատոնը:
Տոնական օրվա մեկնարկը տրվել է Գեղարդավանքում տեղի ունեցած Սուրբ Պատարագի արարողությամբ, որին հաջորդել է վանական համալիրի բակում կազմակերպված մշակութային և ծիսական ձեռնարկը:
Այնուհետև միջոցառումների շարքը շարունակվել է Գառնու տաճարի բակում, որտեղ բացվել են Հայաստանի Հանրապետության մարզերի և տարբեր հասարակական կազմակերպությունների մշակութային տաղավարները:
Վարդավառի տոնի առթիով կազմակերպված միջոցառմանը մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի ու շնորհավորական խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
<<Վարդավառ>> միջազգային փառատոնն ամփոփվել է Գառնու տաճարի բակում կազմակերպված համերգային ծրագրի և խորհրդանշական բեմականացման շրջանակներում:
Հավելենք, որ փառատոնը կազմակերպել է Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, մի շարք այլ գերատեսչությունների, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ:
Նախաձեռնության հեղինակների փոխանցմամբ <<Վարդավառ>> միջազգային փառատոնի նպատակն է նպաստել հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի առաջընթացին և Հայաստան-Սփյուռք գործակցության առավել ամրապնդմանը:

Լուսանկարները՝ erit.am կայքի և Աշխեն Դավթյանի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36