Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 6-ՐԴ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ/տեսանյութ/

04.07.2015



Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը Կոտայքի մարզում դիմավորելու և դեպի մայրաքաղաք Երևան ճանապարհելու նպատակով Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Եկեղեցու բակում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորությամբ մարզը դիմավորել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը, որը վառվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց վանքում, Հայոց հնամենի բերդաքաղաքից մեկնել է դեպի Քարվաճառ, ապա անցնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Տավուշի, Լոռվա, Արագածոտնի մարզերով հասել է Կոտայք:
Մարզում կայացած հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով:
Այնուհետև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն իր խոսքում ողջունել է Համահայկական խաղերի խորհրդանշական ջահի ներկայությունը Կոտայքի մարզում և բարի երթ է մաղթել տոնական ջահին` դեպի համայն հայության մայրաքաղաք Երևան:
Կոտայքի մարզում համահայկական խաղերի ջահի տեղափոխման պատիվը տրվել է 2014 թվականի բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության և Համաշխարհային երիտասարդական օլիմպիական խաղերի մրցանակակիր Նարեկ Մանասյանին:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահի դիմավորման արարողությունն ուղեկցվել է տոնական համերգային ծրագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33