Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

03.07.2015

Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ և փաստում, որ տոնական այս օրն իրավամբ համարվում է մերօրյա պատմության նշանակալի և արժեքավոր իրադարձություններից մեկը:
Շնորհավորանքներին զուգահեռ անհրաժեշտ եմ համարում հերթական անգամ ընդգծել Սահմանադրության առանցքային դերն ու կարևորությունը հայրենի պետականության կայացման բոլոր գործընթացներում:
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առավել կատարելագործմանը միտված բարեփոխումների գործընթացը ևս կունենա իր ցանկալի արդյունքը` դրական ազդակներ հաղորդելով հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառներին:
Կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` մաղթում եմ, որ հետագա տարիներին ևս մեր երկրում արդյունավետ կերպով ընթանան ժողովրդավարական գործընթացներն ու բոլոր ոլորտներում բացառապես գերակայեն նորովի զարգացումները:

Հարգանքներով

                                                     Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33