Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.07.2015

       Հարգարժա՛ն զորակոչիկներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ 2015 թվականի ամառային զորակոչի կապակցությամբ:
Բարեմաղթում եմ, որ բանակային տարիները դառնան Ձեր կենսագրության ամենաբացառիկ ու ինքնատիպ էջերը, նշանավորվեն բացառապես հաջողություններով և ուղեկցվեն հաստատուն խաղաղությամբ:
Լիահույս եմ, որ կանեք առավելագույն հնարավորը հայ զինվորի վեհ կոչմանը հավատարիմ մնալու համար:
Թո՛ղ որ, բոլոր ժամանակներում ամուր և անսասան մնան մեր հայրենիքի սահմանները` նպաստելով հայրենի պետականության առավել հզորացմանն ու մեր ժողովրդի շարունակական բարօրությանը:
Կրկին շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ բարեհաջող և արդյունավետ ծառայություն ու ցանկանում, որ այսուհետ ևս հայ ժողովրդի փառապանծ բանակն ունենա նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ:

Հարգանքներով
                                                     Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33