Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ/տեսանյութ/

01.07.2015



Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից կազմակերպվել է համայնքային այցելությունների հերթական փուլը:
Մարզի ղեկավարը եղել է Աբովյան, Կապուտան, Հատիս և Զովաշեն համայնքներում:
Կ. Գուլոյանը շրջայց է կատարել Աբովյան քաղաքում գործող մարզային ենթակայության թիվ 2, 5, 7, 8 և 10-րդ դպրոցներում, հանդիպումներ ունեցել կրթօջախների մանկավարժների հետ, մտքեր փոխանակել Աբովյան քաղաքում ժամանակի պահանջներին համահունչ և մրցունակ կրթական գործընթացներ կազմակերպելու վերաբերյալ:
Մարզպետն ընդգծել է քաղաքի դպրոցների արդյունավետ գործունեության կարևորությունը և ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարականներ տվել նոր ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող կրթական ծրագրերին նորովի արդյունավետություն հաղորդելու ուղղությամբ:
Կ. Գուլոյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են դպրոցական շենքերի հիմնանորոգման և աշխատանքային պայմանների բարելավման ծրագրեր, որոնց իրականացմանը զուգահեռ դպրոցների կողմից պետք է մշակվեն ու կյանքի կոչվեն նաև սովորողներին համակողմանի գիտելիքներ տրամադրելու արդիական նախաձեռնություններ:
Կոտայքի մարզպետը հայտնել է ուսուցչական կոլեկտիվներին մշտապես աջակցելու՝ իր պատրաստակամությունը և ընդգծել, որ առաջիկայում ևս համանման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, իսկ կրթության ոլորտը մշտապես համարվելու է մարզային գործընթացների գերակա ուղղություն:
Կ. Գուլոյանը եղել է նաև Կապուտան համայնքում, այցելել համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոն, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Մարզպետը հանդիպել է Կապուտանի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ, ծանոթացել կրթօջախի աշխատանքային ուղղություններին:
Այցելությանը ընթացքում քննարկվել են նաև համայնքի առաջնահերթ հիմնախնդիրներին լուծումներ տալու հնարավորությունները:
Մարզի ղեկավարն այցելել է նաև Հատիս և Զովաշեն համայնքներ: Այս համայնքներում ևս նախանշվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների արդյունավետ աշխատանքին միտված մի շարք մոտեցումներ, ինչպես նաև մանկավարժների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթական գործընթացներում դրական տեղաշարժեր ապահովելուն ուղղված որոշակի ծրագեր:
Հատիս և Զովաշեն համայնքներում մարզպետին ներկայացվել են նաև առոջղապահական հաստատությունների աշխատանքային ուղղությունները, ինչպես նաև հիշյալ համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը:
Համայնքային այցելությունների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ Կոտայքի մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33