Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/տեսանյութ/

24.06.2015



 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի աշխատանքային ժամանակացույցի շրջանակներում մեկնարկել են Աբովյանի տարածաշրջանի համայնքային այցելությունները:
   Կոտայքի մարզպետը նախ այցելել է մարզի Ողջաբերդ համայնք, ծանոթացել համայնքային խնդիրներին, տեղում քննարկել սողանքային գոտում գտնվող համայնքում առկա հիմնահարցերն ու վերջիններիս հնարավոր լուծումներ հաղորդելուն միտված որոշակի ծրագրեր: Մարզպետը հանդիպում է ունեցել նաև Ողջաբերդի միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ, լսել բարձարցվող հարցերն ու վերջիններիս լուծման ուղղությամբ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվել համապատասխան հանձնարարականներ:
     Այնուհետև մարզի ղեկավարն այցելել է Գեղադիր համայնք, ծանոթացել համայնքի միջնակարգ դպրոցի շենքային հարմարություններին, տեղում իրականացվող կրթական գործընթացների հիմնական ուղղություններին, հանդիպում ունեցել հաստատության մանկավարժների հետ:
     Մարզպետը համայնքի ղեկավարի և տեղի բնակիչների հետ համատեղ քննարկել է համայնքի հետագա զարգացմանը վերաբերող մի շարք մոտեցումներ, համայնքային ենթակառուցվածքների գործունեության բարելավմանը միտված որոշ ծրագրային առաջնահերթություններ:
 Այստեղ քննարկվել են նաև Գեղադիր համայնքի մանկապարտեզի վերագործարկման հնարավորություններին վերաբերող հարցեր:
   Կոտայքի մարզպետը այցելել է նաև Հացավան համայնք, հանդիպում ունեցել համայնքի միջնակարգ դպրոցի աշխատակիցների հետ, պատասխանել վերջիններիս կողմից բարձրացվող հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել գյուղական այս համայնքում կրթական գործընթացների կազմակերպման առաջնահերթություններին:
Կ. Գուլոյանը եղել է նաև Գեղարդ համայնքի միջնակարգ դպրոցում, ծանոթացել հաստատության շենքային հնարավորություններին:
  Գեղարդ համայնքում քննարկվել են նաև համայնքի զարգացման առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր:
   Գողթ համայնք կատարած այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետին ներկայացվել են համայնքի միջնակարգ դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները, մանկավարժների հետ համատեղ քննարկվել են նաև հանրակրթական ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը:
   Աբովյանի տարածաշրջանի համայնքներ կատարված այցելության այս փուլն ամփոփվել է Գառնի համայնքում, որտեղ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին ներկայացվել են Գառնիի N 1 հիմնական դպրոցի աշխատանքները, ինչպես նաև համայնքի մշակույթի տան շենքային հարմարությունները:
Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել նաև համայնքի N 1 հիմնական դպրոցի մանկավարժների հետ:
 Մարզպետը եղել է Գառնիի առողջության կենտրոնում, ծանոթացել առողջապահական հաստատության գործառույթների իրականացման մանրամասներին, զրուցել ընկերության պատասխանատուների հետ:
  Կոտայքի մարզպետը կարևորել է հիշյալ բուժհաստատության արդյունավետ աշխատանքը, ընդգծել ինչպես Գառնի, այնպես էլ հարակից այլ համայնքների բնակիչներին պատշաճ բուժծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը:
     Կ. Գուլոյանի կողմից Գառնիի առողջության կենտրոնի ղեկավարությանը տրվել են հաստատության գործունեության արդյունավետությանը միտված հստակ հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33