Նորություններ
Լրահոս
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ/տեսանյութ/
19.06.2015
Հրազդան քաղաքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, պետական բյուջեի ֆինանսավորմամբ, կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք և մի շարք համայնքների ղեկավարներ:
Հիշյալ տոնավաճառի ընթացքում Կ. Գուլոյանը շրջել է տաղավարներով, զրուցել տարբեր ձեռնարկությունների ներկայացուցիչների, ինչպես նաև միջոցառման պատասխանատուների հետ` կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների անհրաժեշտությունը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 25 գործատու՝ 101 առկա և 31 սպասվելիք թափուր աշխատատեղերով:
Հարկ է նշել նաև, որ աշխատանք փնտրողների համար տոնավաճառը հնարավորություն է ստեղծում հանդիպել մասնագետների պահանջ ունեցող բազմաթիվ գործատուների հետ: