Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱԲՈՎՅԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ/տեսանյութ/

12.06.2015



   Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Աբովյան համայնքի ավագանու անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրել է Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանին:
   Աբովյանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային այս հանդիպման ընթացքում թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվել է Աբովյանի քաղաքում 2015 թվականի հունիսի 7-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին համապատասխան որոշումը:
   Մարզի ղեկավարը շնորհավորել է Աբովյանի քաղաքային համայնքի նորընտիր ղեկավարին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնել, որ Վ. Գևորգյանի անցած ճանապարհն ու աշխատանքային փորձառությունը նպաստելու է քաղաքապետի գործառույթների արդյունավետ իրականացմանը:
    Մարզպետ Կ. Գուլոյանն իր խոսքում ընդգծել է, որ Աբովյան քաղաքում առկա են ձևավորված ու կայացած համայնքային ավանդույթներ, որոնք լավագույն հիմք են հանդիսանալու համայնքի հետագա զարգացումն ապահովող ամենատարբեր ծրագրերի մշակման հարցում և նպաստելու են վերջիններիս իրագործմանը:
  Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վ. Գևորգյանն իր խոսքում նշել է, որ պատրաստակամ է համակողմանիորեն իրականացնել համայնքի ղեկավարի գործունեությունը և ապահովել համայնքային ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը. պետական, մարզային ու համայնքային համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում կյանքի կոչել համայնքի զարգացման քառամյա ծրագրի դրույթները:
  Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել նաև համայնքի ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57