Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ/տեսանյութ/

11.06.2015



   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն: Կոտայքի մարզպետը եղել է առողջապահական հաստատության պոլիկլինիկայի և հիվանդանոցային մասնաշենքերում:
   Մարզի ղեկավարին ներկայացվել են կենտրոնի գործունեության մանրամասները, բժշկական ծառայությունների մատուցման ընթացակարգերը և ազգաբնակչության բուժսպասարկման գործընթացի կազմակերպման հիմնական ուղղությունները:
 Կոտայքի մարզպետը շրջել է բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքներում, զրուցել է բժիշկ-մասնագետների, ինչպես նաև այցելուների հետ:
Հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման օղակներում մարզի ղեկավարին ներկայացվել են նաև ընթացող առօրյա աշխատանքների ընդհանրական մոտեցումները:
    Կ. Գուլոյանը համապատասխան մասնագետների հետ միասին տեղում քննարկել է նաև Աբովյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքի հիմնանորոգման հնարավորությունները:
    Աշխատանքային այցելության ավարտին Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել կենտրոնի տարբեր բաժանմունքների ղեկավարների հետ:
   Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է առողջապահական ընկերության արդյունավետ ու համակողմանի գործունեությունը՝ ընդգծելով ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ մատուցելու և բնակչության համար որակյալ բուժսպասարկում ապահովելու անհրաժեշտությունը:
   Աբովյանի բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկվել են նաև հաստատության գործառույթներին արդիականացումներ հաղորդելուն միտված մի շարք հեռանկարային ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57