Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/տեսանյութ/

02.06.2015



  Միասնական քննությունների մեկնարկային փուլի կազմակերպական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Չարենցավանի Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան N 3 հիմնական դպրոց:
    Կոտայքի մարզպետը, մինչ քննական աշխատանքների մեկնարկը, եղել է քննասենյակներում, զրուցել միասնական քննական կենտրոնի ղեկավարի, դպրոցի տնօրենի և քննության մասնակիցների հաշվառումը կազմակերպող պատասխանատուների հետ:
  Մարզպետ Կ. Գուլոյանին ներկայացվել են քննական գործընթացի նախապատրաստական աշխատանքների հիմնական մանրամասները՝ անդրադարձ կատարելով <<Կենսաբանություն>>, <<Աշխարհագրություն>> և <<Համաշխարհային պատմություն>> առարկաների քննությունների կազմակերպման ընթացակարգերին:
    Մարզի ղեկավարը զրուցել է նաև միասնական քննությունների մասնակից դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ մարզում միասնական քննությունների պատշաճ կազմակերպման համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները:
     Միասնական քննական կենտրոնի բակում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպել է նաև դիմորդների ծնողների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22