Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.06.2015

 Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
  Երեխաների նկատմամբ ընդգծված հոգատարության ու անսահման ջերմության ցուցաբերումը բոլոր ժամանակներում համարվել և համարվում են հայ ընտանիքների ու մեր հասարակության առանցքային սկզբունքները, որոնք այսօր առավել ամրապնդվում և կատարելագործվում են:
  Տոնական այս օրվա շրջանակներում պետք է փաստենք նաև, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը մեր երկրում իրականացվող պետական քաղաքականության գերակա ուղղություններից է, որի շրջանակներում պարբերաբար իրականացվում են համակողմանի գործընթացներ:
     Սիրելի՛ երեխաներ
   Դարձյալ շնորհավորում եմ տոնական օրվա կապակցությամբ և մաղթում, որ Ձեր ժպտադեմ հայացքներից երբեք չպակասեն մանկական անհոգությունն ու շրջապատված լինեք միմիայն սիրով և բարությամբ:

Հարգանքներով
                                  Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27