Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2015

    Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ և տոնական բարեմաղթանքներին զուգահեռ փաստում այս նշանակալի օրվա առանցքային կարևորությունը մեր ժողովրդի հերոսական պատմության էջերում:
   Մայիսի 28-ը համարվում է հայոց տոնացույցի այն բացառիկ օրերից մեկը, երբ միախառնվում են հայրենասիրության, հայրենապաշտության, հայրենի պետականության հանդեպ ուրույն նվիրումի բոլոր զգացողությունները և դարձյալ խորհրդանշում մեր ազգային յուրահատկությունները:
  Մայիսյան հաղթանակների խորախորհուրդ շարքն ամբողջացնող այս տոնը լավագույն հնարավորություն է ընձեռում հայ ժողովրդի պատմության բեկումնային իրողությունները կրկին վերլուծելու և նոր հաղթանակներ նախանշելու համար:
    Հանրապետության տոնի առիթով կրկին շնորհավորում եմ մեր հայրենակիցներին և ցանկանում, որ այսուհետ ևս իրականության դառնան համազգային բոլոր նպատակներն ու նախաձեռնությունները:

Հարգանքով

                                        Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55