Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/տեսանյութ/

25.05.2015



   Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի քաղաքային համայնքների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Լեռնային   Ղարաբաղի Հանրապետություն:
 Կոտայքի մարզպետը հանդիպումներ է ունեցել տեղում իրականացվող ուսումնավարժությանը մարզի տարբեր համայնքներից մասնակցող անձանց, ինչպես նաև մի շարք զորամասերի հրամանատարների հետ:
   Հիշյալ հանդիպումների ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին ներկայացվել են ուսումնավարժության կազմակերպական աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև մարզի մասնակցությանը վերաբերող գործընթացների մանրամասները:
 Հիշյալ ուսումնավարժությանը Կոտայքի մարզի պատշաճ մասնակցությունն ապահովելու նկատառումներով Կ. Գուլոյանի կողմից մարզային պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելության ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպումներ է ունեցել նաև ԼՂՀ տարբեր զորամասերում Կոտայքի մարզից զորակոչված զինծառայողների ու նրանց հրամանատարների հետ:
  Մարզի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցել մարզից զորակոչված զինվորներին ու նրանց ընտանիքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57