Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԲՋՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ/տեսանյութ/

23.05.2015



 Կոտայքի մարզի Բջնի համայնքում կայացած հանդիսավոր միջոցառման շրջանակներում բացվել է Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթող:
 Բջնիում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյան, ԵԿՄ-ի, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններեր» ՀԿ ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր:
  Կոտայքի մարզի Բջնի համայնքում կայացած միջոցառման հիմքում դրվել են մեկ անգամ ևս հայրենիքի ազատության ու անկախության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների սխրանքն արժևորելու, Արցախյան ազատամարտում ու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակների պատմական իրողությունները ներկայացնելու նպատակային շեշտադրումներ:
   Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով է խրախուսել հուշակոթողի կառուցման աշխատանքներին աջակցած մի խումբ ազատամարտիկների և բարերարների: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է հանդիսավոր երթով:
  Հանդիսության շրջանակներում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից ևս հանձնվել են հուշամեդալներ ու պատվոգրեր:
    ԵԿՄ հուշամեդալ է հանձնվել նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին:
    Հանդիսավոր արարողությանը հաջորդել է տոնական համերգային ծրագիրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18