Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ>> ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/

22.05.2015



   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Աբովյանի N 6 ավագ դպրոցում մասնակցել է <<Վերջին զանգ>> հանդիսությանը:
   Հիշյալ կրթօջախի մանկավարժների, շրջանավարատների ծնողների և հարազատների հետ միասին Կոտայքի մարզպետը դիտել է դպրոցական ուսումնառության ավարտն ազադարարող խորհրդանշական միջոցառումը, շնորհավորել տոնական օրվա կապակցությամբ:
  Կազմակերպված դպրոցական հանդիսության ընթացքում ավագ դպրոցն ավարտող շրջանավարտները գեղարվեստական համարների տեսքով անդրադարձ են կատարել հարազատ կրթօջախում իրենց ունեցած առօրյայի ուշագրավ դրսևորումներին, ներկայացրել են իրենց ստեղծագործական հմտություններն, ինչպես նաև իրենց երախտագիտությունն արտահայտել հարգարժան ուսուցիչների նկատմամբ:
  Դպրոցի մանկավարժների և աշակերտների հետ ունեցած զրույցների ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է, որ կրթության բնագավառի լիարժեք գործունեությունն ու սովորողներին համակողմանի գիտելիքների մատուցումը մշտապես համարվելու են մարզային գործընթացների գերական ուղղությունները:
  Հարկ է նշել, որ մայիսի 22-ին <<Վերջին զանգ>> կամ <<Վերջին դաս>> հանդիսություններ են կազմակերպվել մարզի բոլոր հիմնական, միջնակարգ ու ավագ դպրոցներում. ավանդական միջոցառումներին մասնակցել են նաև մարզպետարանի ներկայացուցիչներ, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57