Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ» ԵՎ «ՎԵՐՋԻՆ ԴԱՍ» ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.05.2015

            Սիրելի՛ շրջանավարտներ
   Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցական ուսումնառության ողջ գործընթացում առանցքային կարևորություն ունեցող «Վերջին զանգ» և «Վերջին դաս» հանդիսությունների կապակցությամբ:
 Թո՛ղ որ, այս հիասքանչ օրն իրավամբ դառնա Ձեր կենսագրության ամենահիշարժան և ամենախորհրդավոր էջերից մեկը:
    Խորհրդանշական զանգի տոնական ղողանջները միաժամանակ ավետում են Ձեր հասունության սկիզբն ու նոր կյանքի մեկնարկը, որտեղ մուտք եք գործելու հարազատ կրթօջախներում ստացած համակողմանի գիտելիքներով և սիրելի ուսուցիչների իմաստուն պատգամներով:
 Վստահ եմ, որ նորօրյա սերունդն իր հայրենապաշտությամբ և պահանջատիրությամբ ակնառու ներդրում է ունենալու մեր ազգի գալիք հաղթանակներում:
     Իմ շնորհավորանքներն եմ հղում նաև մեր հարգարժան մանկավարժներին, ովքեր այսօր վայելում են անմնացորդ նվիրումով կատարած աշխատանքի արդյունքն ու արժանանում իրենց սաների երախտագիտությանը:
   Ուսումնական տարվա ավարտն ազդարարող այս տոնական օրվա շրջանակներում պետք է կրկին ընդգծենք կրթության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության առանցքային դրսևորումներն ու փաստենք, որ այդ ամենի արդյունքում ոլորտում շարունակաբար գրանցվում են նոր ու դրական զարգացումներ:
    Թանկագի'ն շրջանավարտներ
    Բարեմաղթում եմ անսպառ եռանդ, անկոտրում կամք ու նպատակասլացություն:
Շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին ու ցանկանում, որ իրականություն դառնան իրենց զավակների հետ կապված բոլոր իղձերն ու նվիրական երազանքները:

Հարգանքներով

                                                Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00