Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ/տեսանյութ/

21.05.2015



 Ուսումնական տարվա ավարտական փուլին վերաբերող համապատասխան գործընթացների արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ընթացիկ աշխատանքների վերլուծության նպատակով մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում կայացել են աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
   Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել ուսումնական տարվա ավարտը պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև <<Վերջին զանգ>> և <<Վերջին դաս>> հանդիսությունները բացառապես դպրոցների գործառույթներից բխող ձևաչափերով իրականացնելու նկատառումներով:
   Խորհրդակցությունների ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Կոստանյանը տեղեկատվություն է ներկայացրել սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգերի, ժամանակացույցի և միասնական քննությունների վերաբերյալ:
   Վարչության պետն անդրադարձել է նաև ավարտական փաստաթղթերի ստացմանն ու բաշխմանը վերաբերող մի շարք կազմակերպական հարցերի ևս:
  Հանրակրթական դպրոցների տնօրեններին համապատասխան պարզաբանումներ են ներկայացվել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով դպրոցի կառավարման կոլեգիալ մարմնի՝ խորհրդի անդամների նշանակման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
  Աշխատանքային խորհրդակցությունների օրակարգում քննարկվել են նաև ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում դպրոցներում նախատեսվող աշխատանքների կազմակերպմանն ու մարզի մի շարք ուսումնական հաստատություններում նոր նախակրթարաններ հիմնելուն վերաբերող հարցեր:
  Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Կ. Հունանյանն անդրադարձ է կատարել հանրակրթական դպրոցներում իրականացվող աուդիտի ընթացքում արձանագրվող որոշակի ընդհանրական խնդիրների և համապատասխան պարզաբանումներ տրամադրել վերջիններիս վերաբերյալ:
   Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանն ու դպրոցների տնօրեններին տրվել են նաև նոր ուսումնական տարվա արդյունավետ մեկնարկն ապահովելուն միտված որոշակի հանձնարարականներ ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32