Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ/տեսանյութ/

21.05.2015



   Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաննեում տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
 Խորհրդակցություններին մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը համապատասխան տեղեկատվություն է ներկայացրել մարզի համայնքների կողմից տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ ու անդրադարձել կատարողականների հիմնական ցուցանիշներին:
  Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Վ. Գալոյանը տարածաշրջանային խորհրդակցությունների ընթացքում տեղեկություններ է ներկայացրել մարզում համայնքային ծառայության իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել համայնքներում <<Առևտրի և ծառայությունների մասին>>   ՀՀ օրենքի պահանջների կատարման ընթացքին ու համայնքներում փաստաթղթերի արխիվացման աշխատանքների իրականացման մանրամասներին:
 Մարզի տարածքում գործող ՋՕԸ-երի կողմից ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների ընթացքին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը: Տարածաշրջանային խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված այս հարցի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացել նաև մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համապատասխան փուլերի վերաբերյալ:
  Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գ. Ավետիսյանը պարզաբանումներ է տրամադրել հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների կողմից իրականացված աշխատանքների և հետագա խնդիրների ու ծրագրերի վերաբերյալ:
Մարզի տարածաշրջաններում կայացած աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր ևս:
 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է տարածաշրջանային խորհրդակցությունների ընթացքում քննարկված հարցերի կարևորությունները և համայնքների ղեկավարներին առաջարկել տեղերում ապահովել անհրաժեշտ գործընթացների կազմակերպումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57