Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ/տեսանյութ/

19.05.2015



       Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Չարենցավան համայնք:
  Կոտայքի մարզպետը Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանի և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ եղել է քաղաքի մի շարք դպրոցներում, Չարենցավանի բժշկական կենտրոնում, համայնքի թիվ 8 մանկապարտեզում, ինչպես նաև համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում:
    Համայնքային այցելության առաջին կանգառը եղել է Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոցը: Կոտայքի մարզպետը շրջայց է կատարել դպրոցի տարածքում, ծանոթացել կրթօջախի շենքային պայամաններին, որից հետո հանդիպել է մանկավարժների հետ ու քննարկել մի շարք կրթական խնդիրներ՝ անդրադարձ կատարելով ուսումնական տարվա ավարտական փուլում պահանջվող գործընթացների արդյունավետ իրականացմանը:
       Քաղաքի թիվ 3 դպրոցում Կոտայքի մարզպետին ներկայացվել են նաև առաջիկա միասնական քննությունների համար նախատեսված քննասենյակներն ու տեղեկատվություն տրամադրել հիշյալ գործընթացի կազմակերպական աշխատանքների վերաբերյալ:
     Այնուհետև Կ. Գուլոյանն այցելել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Այստեղ Կոտայքի մարզպետին ներկայացվել են առողջապահական հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, բնակչության բուժսպասարկման կազմակերպման ընթացակարգերը, ինչպես նաև մի շարք մանրամասներ՝ բժշկակական կենտրոնի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
  Մարզպետը ծանոթացել է Չարենցավանի բժշկական կենտրոնի շենքային պայամաններին, կենտրոնի պատասխանատուների հետ քննարկել բուժհաստատության մասնաշենքի հիմնանորոգմանը վերաբերող ծրագրային առաջնահերթությունները, ինչպես նաև հանդիպում է ունեցել բուժաշխատողների հետ:
      Կ. Գուլոյանն այցելել է նաև Չարենցավան քաղաքի 2-րդ, 4-րդ և 5-րդ հիմնական դպրոցներ, ծանոթացել հաստատությունների շենքային պայմաններին, հանդիպումներ ունեցել մանկավարժների հետ: Կրթօջախներում կայացած հանդիպումների ընթացքում Կոտայքի մարզպետը կարևորել է ուսումնական հաստատությունների արդյունավետ գործունեության հանգամանքը, միաժամանակ ընդգծել, որ պետք է արվի առավելագույնը ժամանակի պահանջներին համահունչ կրթական գործընթացներ կազմակերպելու ուղղությամբ:
    Կոտայքի մարզպետն ու Չարենցավանի քաղաքապետը այցելել են նաև թիվ 8 մանկապարտեզ, ծանոթացել համայնքային նախակրթական ուսումնական հաստատության գործունեությանը, շենքային հարմարություններին, ինչպես նաև զրուցել պատասխանատուների և աշխատակիցների հետ:
     Մարզի ղեկավարն աշխատանքային այցի ընթացքում եղել է նաև Չարենցավան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում, տեղում ծանոթացել նոր ձևավորված կառույցի աշխատանքային ուղղություններին, պատասխանատուների հետ քննարկել կենտրոնի գործառույթների արդյունավետ իրականացմանը և բնակչությանը սպասարկումը պատշաճ կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր:
     Կոտայքի մարզպետը եղել է նաև Չարենցավանում նոր կառուցվող մարզադպրոցի շինհրապարակում, հետևել ընթացող աշխատանքներին և զրուցել շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ:
  Այցելության ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Չարենցավանի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի աշխատակազմի, ինչպես նաև մարզային ու համայնքային ենթակայության կազմակերպությունների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանը ներկայացրել է համայնքում իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները, համայնքային ենթակառուցվածքների գործունեության մանրամասները, անդրադարձ է կատարել համայնքի շարունակական զարգացմանը միտված մի շարք հեռանկարային ծրագրերի:
   Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության օրակարգին մաս են կազմել նաև Չարենցավանի N 1 ավագ և N 3 հիմնական դպրոցներում առաջիկայում նախատեսված միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Քննական գործընթացը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից ոլորտի պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33