Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՕՐԵՆ>>, <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ>> ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

18.05.2015

    Կոտայքի մարզում կայացել է <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա մրցույթի մարզային փուլը, որը կազմակերպվել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կարգադրությամբ ձևավորված համապատասխան հանձնաժողովի կողմից:
    Հրազդան քաղաքի N 8 հիմնական դպրոցում կազմակերպված կլոր-սեղանի շրջանակներում ամփոփվել են <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա մրցույթի մարզային փուլի արդյունքները:
    Հիշյալ կլոր սեղան-հանդիպումը տեղի է ունեցել համապատասխան մրցույթի անցկացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստի ընթացքում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
   Նիստի մեկնարկի պահին հանձնաժողովի անդամները ներկայացրել են մրցույթների մասնակիցների մոտ կազմակերպված բաց դասերի, դասալսումների, ինչպես նաև ամփոփման օրը Հրազդանի N 8 հիմնական դպրոցում կազմակերպված վարպետաց դասերի արդյունքները:
   Այնուհետև, ըստ սահմանված կարգի, տեղի են ունեցել դասավանդման հիմնախնդիրներին և հանրակրթության հարցերին վերաբերող ազատ քննարկումներ, որի ընթացքում մրցույթի մասնակիցները համապատասխան ուղղությունների վերաբերյալ արտահայտել են իրենց դիրքորոշումներն ու տեսակետները՝ պատասխանելով հանձնաժողովների անդամների կողմից տրվող հարցերին:
     Հանձնաժողովի կողմից իրականացված փակ քվեարկության արդյունքում՝  <<Տարվա լավագույն տնօրեն>> մրցույթում հաղթող է ճանաչվել Աբովյանի N 5 հիմնական դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանը, <<Տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթում՝ Աբովյանի N 2 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչ Գայանե Իսպիրյանը, <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթում՝ Հրազդանի N 12 մանկապարտեզի դաստիարակ Ծաղիկ Իսագուլյանը, :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22