Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.05.2015

 Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ


      Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ և ցանկանում, որ մեր ընտանիքների հաստատուն ուղեկիցները լինեն խաղաղությունը, առողջությունն ու երջանկությունը:
   Ընտանիքը համարվում է սիրո, հարգանքի և համերաշխության հավաքական ամբողջություն, որի հենքի վրա կառուցվում ու զարգանում է քաղաքակիրթ հասարակությունը:
      Մենք այսօր հպարտորեն ենք փաստում, որ հայ ընտանիքը բոլոր ժամանակներում պահպանել և պահպանում է իր ուրույն նկարագիրը՝ դառնալով ազգային բնորոշումների յուրօրինակ խորհրդանիշ:
      Հայկական ընտանիքը բոլոր ժամանակներում ունեցել է իր ինքնատիպ դիմագիծը և եղել անձի ձևավորման ու դաստիարակության առանցքային օղակը:
      Կրկին շնորհավորում եմ այս նշանակալի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ տարվա բոլոր օրերը նշանավորվեն ընտանեկան ջերմությամբ ու անսահման երջանկությամբ:

Հարգանքով

                                        Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36