Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ Զ. ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ

15.05.2015

   Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առիթով կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:
   Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Մշակույթի նախարարության, Կոտայքի մարզպետարանի, Աբովյանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր և աբովյանցիներ:
     Կրթօջախի գործունեության 50 տարիների ընթացքն ամբողջացնող տեսաֆիլմի ցուցադրմամբ մեկնարկած հանդիսությունն ուղեկցվել է դպրոցի ներկա և նախկին սաների, ինչպես նաև մանկավարժների լավագույն կատարումներով և հիմնադրման 50-ամյա հոբելյանի առիթով հնչող շնորհավորանքներով:
   Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված հանդիսության մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, ինչպես նաև Կոտայքի մարզպետի կողմից դպրոցի մի շարք վաստակաշատ մանկավարժների հանձնել համապատասխան պատվոգրեր:
        Հիշյալ միջոցառման ընթացքում Աբովյանի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն Բ. Մխիթարյանն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության <<Գրիգոր Նարեկացի>> հուշամեդալի, իսկ մի շարք մանկավարժներ պարգևատրվել են նախարարության պատվոգրերով:
      Դպրոցի մի շարք ուսուցիչներ և աշխատակիցներ պարգևատրվել ու խրախուսվել են նաև Աբովյանի քաղաքապետարանի կողմից:
  Համապատասխան պարգևատրումներ են ունեցել մշակույթի բնագավառը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպություններ:
   Իրենց ինքնատիպ կատարումներով հանդես են եկել նաև երաժշտական այս կրթօջախի հոբելյանը շնորհավորելու նպատակով Աբովյանում գտնվող բազմաթիվ ճանաչված արվեստագետներ ու մշակույթի գործիչներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36