Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

13.05.2015

 Կոտայքի մարզպետի կողմից շարունակվում են աշխատանքային ժամանակացույցով սահմանված համայնքային այցելությունները: Համայնքների առօրյային տեղում ծանոթանալու, բնակիչների հետ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև համայնքային հիմնախնդիրները տեղում քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Ֆանտան, Կարենիս, Ալափարս, Բջնի և Արզական համայնքներ:
  Կոտայքի մարզպետը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, նախ այցելել է Ֆանտան համայնք: Համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպում է ունեցել մանկավարժների հետ, զրուցել վերջիններիս հետ, տեղում քննարկել դպրոցի ուսուցչական կազմի կողմից բարձրացված որոշակի հարցադրումներ և համապատասխան պաշտոնատար անձանց տվել մի շարք հանձնարարականներ:
    Այնուհետև Կոտայքի մարզպետը համայնքի բնակիչների և համայնքի ղեկավար կազմի հետ քննարկել է համայնքի զարգացմանը միտված մի շարք ծրագրային մոտեցումներ:
   Կարենիս համայնքում ևս Կոտայքի մարզպետն այցելել է միջնակարգ դպրոց, ծանոթացել կրթօջախի գործունեության կազմակերպման ուղղություններին, ինչպես նաև հաստատության պատասխանատուների հետ քննարկել ուսումնական տարվա ավարտը պատշաճ կերպով կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր:
   Մարզպետ Կ. Գուլոյանը շրջայց է կատարել նաև համայնքային կենտրոնի վարչական շենքում:
  Կոտայքի մարզպետը Կարենիսի բնակիչների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի, ինչպես նաև անդրադարձ կատարել համայնքում առկա հիմնախնդիրների լուծման հնարավորություններին և ուղղություններին:
    Համայանքային այցելության հաջորդ կանգառը եղել է մարզի Ալափարս համայնքը:
Մարզպետն այցելել է տեղի մանկապարտեզ, ծանոթացել նախակրթարանի գործունեությանը, այնուհետև եղել է միջնակարագ դպրոցում և <<Ալափարսի առողջության առաջնային պահպանման կենտրոնում>>:
   Մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններում Կոտայքի մարզպետը կարևորել է աշխատանքների արդյունավետ ու համակողմանի կազմակերպման կարևորությունները և այդ ուղղությամբ պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:
  Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի շարունակական զարգացումն ապահովելուն միտված մի շարք հարցեր:
     Կ. Գուլոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել նաև մարզի Բջնի համայնքում:
   Բջնիի միջնակարգ դպրոցում Կոտայքի մարզպետին ներկայացվել են կրթական գործընթացների կազմակերպման մանրամասներն ու կրթօջախի աշխատանքների հիմնական ուղղությունները: Բջնիի դպրոցի մանկավարժների հետ զրույցի ընթացքում Կ. Գուլոյանն ընդգծել է սովորողների համար ժամանակի պահանջներին համահունչ կրթական միջավայր ապահովելու անհրաժեշտությունը:
 Մարզպետը եղել է նաև Բջնիի բժշկական ամբուլատորիայում, զրուցել բուժանձնակազմի հետ և կարևորել համայնքի ազգաբնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունները պատշաճ կազմակերպելու հանգամանքը:
   Համայնքային այցելության ընթացքում Կոտայքի մարզպետը եղել է նաև Բջնիի մանկապարտեզում, ինչպես նաև համայնքի ղեկավարի հետ քննարկել համայնքային կարևորություն ունեցող մի շարք խնդիրներ և նախանշել վերջիններիս լուծումներ հաղորդելու ծրագրային որոշակի ուղղություններ:
   Համայնքային այցելությունների այս շարքն ավարտվել է Արզական համայնքում, որտեղ Կոտայքի մարզպետին ներկայացվել են տեղի մանկապարտեզի, դպրոցի ու բժշկական ամբուլատորիայի աշխատանքները:
   Մարզային ու համայնքային ենթակայության հիշյալ հաստատություններ կատարած այցելությունների ավարտին Կոտայքի մարզպետը պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկել է բարձրացված հարցադրումները, ինչպես նաև կարևորել համայնքի առօրյայում շարունակաբար դրական զարգացումներ ապահովելուն միտված ծրագրերի ներդրումը:
  Ֆանտան, Կարենիս, Ալափարս, Բջնի և Արզական համայնքներ կատարած աշխատանքային այցելությունների ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է համայնքային խնդիրներին շարունակական աջակցություն ցուցաբերելու՝ իր պատրաստակամությունը և նշել, որ համայնքային այցերն ու բնակիչների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18