Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.05.2015

   Շարունակվում է Կոտայքի մարզպետի կողմից մարզի համայնքներ կատարվող այցելությունների շարքը: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է մարզի Զորավան, Արագյուղ, Բուժական և Սարալանջ համայնքներում:
   Զորավան համայնքում մարզպետն այցելել է տեղի մանկապարտեզ, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել մանկավարժների հետ, որից հետո հանդիպում է ունեցել համայքնի ազգաբնակչության հետ, վերջիններիս հետ քննարկել համայնքային ենթակառուցվածքների գործունեության բարելավմանը միտված մի շարք ծրագրեր, պատասխանել բնակիչների կողմից բարձրացվող հարցերին:
   Համայնքային այցելությունը շարունակվել է գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ Կ. Գուլոյանը շրջայց է կատարել դասասենյակներում՝ ծանոթացել ուսումնա-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ընթացքին, ինչպես նաև մանկավարժների հետ զրույցի ընթացքում անդրադարձ կատարել կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը միտված հարցերի:
  Արագյուղ համայնքում ևս մարզպետը այցելել է տեղի միջնակարգ դպրոց, ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ընթացիկ ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաև կրթօջախի վերանորոգման և համայնքի առաջնահերթ հիմնախնդիրներին վերաբերող հարցերի:
   Մարզպետն այցելել է նաև Արագյուղ համայնքի մշակույթի տուն, համայնքի ղեկավարի հետ տեղում քննարկել է մշակութային օջախի վերանորոգման հնարավորություններին և վերագործարկման հեռանկարներին վերաբերվող հարցեր:
Արագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում ծանոթանալով կենտրոնի շենքային պայմաններին և գործունեության ուղղություններին՝ Կոտայքի մարզպետը հետաքրքրվել է տեղի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակով և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է ապահովել առողջապահական ծառայության համակողմանի կազմակերպումը:
    Բուժական կատարած այցելության շրջանակներում մարզպետը ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի շենքային պայմաններին, շրջել դասասենյակներում, զրուցել է մանկավարժների հետ, պատասխանել վերջիններիս հարցերին և նրանց հետ համատեղ քննարկել կրթօջախի գործունեությանը դրական զարգացումներ հաղորդելու մի շարք մոտեցումներ:
    Այնուհետև Կ. Գուլոյանն եղել է Բուժականի բժշկական ամբուլատորիայում, որտեղ ևս ծանոթացել է շենքային պայմաններին, զրուցել բուժաշխատողների հետ: Առողջապահական այս հաստատությունում Կոտայքի մարզպետին ներկայացվել են մատուցվող բժշկական ծառայությունների հիմնական ուղղություններն ու աշխատանքների կազմակերպման մոտեցումները:
  Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել համայնքների բնակիչների հետ, պատասխանել մի շարք հարցերին, ինչպես նաև տարբեր ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է բարձրացված խնդիրներին լուծումներ տալու հնարավորությունները:
   Համայնքային այցելությունների շարքն ամփոփվել է Սարալանջ համայնքում, որտեղ մարզպետը այցելել է տեղի միջնակարգ դպրոց, այնուհետև համայնքի ղեկավարի և բնակիչների հետ համատեղ քննարկել համայնքի շարունակական զարգացումն ապահովելուն միտված մի շարք հարցեր:
   Մարզի հիշյալ համայնքներ կատարած այցելությունների ընթացքում ինչպես բնակիչների, այնպես էլ համայնքների ղեկավարների ու տարբեր հաստատությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին շրջանակներում Կոտայքի մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18