Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

09.05.2015



    Հաղթանակի և խաղաղության տոնի շրջանակներում մարզում իրականացվել են տարաբնույթ հանդիսավոր միջոցառումներ:
      Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը տոնական օրվա կապակցությամբ եղել է մարզի մի շարք քաղաքային համայնքներում, այնուհետև մասնակցել է մարզպետարանում կազմակերպված հոբելյանական հանդիսությանը:
  Կոտայքի մարզպետը, մարզպետարանի աշխատակիցների և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հ. Բալասյանի ուղեկցությամբ նախ այցելել է քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ապա մասնակցել համաքաղաքային տոնակատարությանը:
Կոտայքի մարզպետը տոնի կապակցությամբ շնորհավորել է նաև համայնքի բնակիչների, զրուցել և մտքեր փոխանակել վերջիններիս հետ:
   Այնուհետև Կ. Գուլոյանն այցելել է Աբովյան քաղաք, որտեղ ևս մասնակցել է Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով կազմակերպված քաղաքային հանդիսությանը՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:
Կոտայքի մարզպետը Հրազդանում քաղաքապետ Ա. Դանիելյանի ուղեկցությամբ մարզկենտրոնում ևս մասնակցել է համանման տոնական արարողության, որին հաջորդել է մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպված հոբելյանական գլխավոր միջոցառումը:
    Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի առիթով Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել է հանդիսավոր նիստ, որը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և հոգևոր օրրհնության կարգով:
    Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ է ունեցել Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և իր խոսքում նշել, որ Հայրենական Մեծ պատերազմում իրենց նշանակալի մասնակցությունն են ունեցել նաև ներկայիս Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի ու Նաիրիի տարածաշրջանների գրեթե բոլոր համայնքները ներկայացնող ավելի քան տասը հազար զինվորականներ` իրենց անունները ոսկե տառերով գրելով Մեծ Հաղթանակի հուշամատյանում։
    Կոտայքի մարզպետն իր խոսքում շնորհավորել է նաև Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ և ընդգծել, որ Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր, որով սկիզբ դրվեց հայ ժողովրդի պատմության նոր հաղթանակների շարքը:
 Մարզպետի խոսքից հետո ելույթներով հանդես են եկել նաև Հրազդանի վետերանների միության նախագահ Լ. Մաթևոսյանն ու Շուշիի ազատագրման մարտական գործողությունների մասնակից Ա. Ափոյանը:
 Հանդիսավոր նիստի ընթացքում ցուցադրվել է նաև Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման խորհուրդն ու պատմական իրողություններն ամբողջացնող տեսաֆիլմ:
  Հանդիսավոր նիստի ավարտին մարզի լավագույն անհատ կատարողների և համույթների մասնակցությամբ կազմակերպվել է տոնական համերգ:
 Հավելենք, որ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ հանդիսություններ են կազմակերպվել մարզի բոլոր համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07