Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.05.2015

   Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ
   Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
  Մայիսի 9-ը խորհրդանշում ու ամբողջացնում է մեր ժողովրդի բազմադարյա պատմության բազում հերոսական իրողությունները և բոլորիս համար հերթական անգամ ստեղծում է հպարտության, ինչպես նաև համազգային ոգևորության ինքնատիպ զգացողություններ:
  Օրվա խորհուրդն ու մեր ողջ հաղթանակների բերկրանքն իրենց հավաքական ներկայությամբ այսօր դարձյալ վերաիմաստավորում են հայ մարդու՝ անսահման հայրենասիրությամբ լեցուն նկարագիրը, որոնք տարբեր ժամանակներում ուղեկցվել են բացառիկ սխրագործություններով և հաստատուն արիությամբ։
   Այսօր մենք տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանը և հերթական անգամ փառաբանում այն բոլոր հայորդիներին, ովքեր կերտել են այդ նշանակալի հաղթանակը:
  Տոնական այս օրը հաղթական գույներով է լցրել նաև հայ ժողովրդի նորօրյա պատմության էջերն ու ազդարարել Շուշիի ազատագրումը:
   Յուրօրինակ տրամադրություններով լեցուն այս բացառիկ տոնի առիթով պետք է մեծագույն փառքի արժանացնենք հաղթանակած հայ ազգի բոլոր այն նվիրյալ զավակներին, ովքեր տարբեր ժամանակներում հերոսաբար հեղինակել են մեր բոլոր փառապանծ հաղթանակները:
   Կրկին շնորհավորում եմ այս հիասքանչ տոնի կապակցությամբ և ցանկանում, որ մեր ժողովուրդն այսուհետ ևս տոնի նոր հաղթանակներ, իսկ մեր հայրենիքում թևածի միմիայն խաղաղությունը:

  Հարգանքներով
                                                     Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22