Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

08.05.2015

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Մարզում մեղվաբուծության զարգացման հեռանկարային ուղղություններին միտված աշխատանքային քննարկամանը մասնակցել են ՀՀ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանը և Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ, <<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռ. Ծառուկյանը:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Գյուղատնտեսության նախարարության և Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարների, ինչպես նաև մարզում իրենց գործունեությունը ծավալող մեղվաբույծներ:
Օրակարգային առաջին հարցի շրջանակներում ՀՀ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մեղվաբուծության բնագավառում իրականցվող աշխատանքների հիմնական ուղղությունները և գյուղատնտեսական այդ ճյուղում զարգացումներ ապահովելու հեռանկարային մոտեցումները:
Այնուհետև Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ, <<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռ. Ծառուկյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ՀՀ մեղվաբույծների ասոցիացիայի կողմից ինչպես Կոտայքի մարզի, այնպես էլ մարզերի տարածքում իրականացվող գործընթացները, անդրադարձ կատարել ասոցիացայի կողմից մեղվաբույծներին ցուցաբերվող շարունակական աջակցության մանրամասներին:
Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ, <<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռ. Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել ապահովել մարզի մեղվաբույծների հետ պարբերական համագործակցությունը, ինչպես նաև նախանշել է համապատասխան ոլորտում զարգացումներ ապահովելու կոնկրետ ծրագրեր:
Աշխատանքային քննարկման ավարտին՝ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կարևորել է ինչպես մարզի գյուղատնտեսության ողջ բնագավառում, այնպես էլ մեղվաբուծության ասպարեզում դրական տեղաշարժեր ապահովելու հանգամանքը և հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33