Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՆ

07.05.2015

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է մարզի Քասախ, Պռոշյան, և Նոր Երզնկա համայնքներ:
   Կոտայքի մարզպետը Քասախ կատարած այցելության ընթացքում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղադրված հուշակոթողի մոտ, որից հետո համայնքի ղեկավար Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է տեղի մշակույթի տուն՝ ծանոթացել շենքային պայմաններին, ինչպես նաև հաստատության գործունեության ուղղություններին:
   Կարապետ Գուլոյանը եղել է նաև Քասախ համայնքի N1 և N2 դպրոցներում, ծանոթացել կրթօջախների շենքային հարմարություններին, զրուցել մանկավարժների հետ և վերջիններիս հետ համատեղ քննարկել կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք հարցեր:
    Այնուհետև Կոտայքի մարզպետը շրջայց է կատարել Քասախի մանկապարտեզում, ծանոթացել է նախակրթարանի գործունեությանն ու առօրյային:
  Քասախ համայնքի ղեկավարի հետ համատեղ քննարկվել են նաև համայնքային գործընթացների արդյունավետությանն ու համապատասխան ենթակառուցվածքների աշխատանքների բարելավմանը միտված հարցեր:
    Համայնքային այցելությունների հաջորդ կանգառն է եղել Պռոշյան համայնքը:
   Պռոշյան կատարած այցելությունը սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ հարգանքի տուրքով:
    Այնուհետև Կ. Գուլոյանը համայնքի ղեկավար Ա. Մուրադյանի ուղեկցությամբ շրջել է տեղի մշակույթի տանը՝ ծանոթացել է վերջինիս աշխատանքների ընթացքին, ինչպես նաև անդրադարձ է կատարել անհրաժեշտ վերանորոգման պարագայում մշակութային օջախի գործունեության զարգացման հեռանկարներին:
    Պռոշյանի ազգաբնակչության հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը պատասխանել է վերջիներիս կողմից բարձրացված հարցերին, ինչպես նաև քննարկել է համայնքի զարգացմանը միտված մի շարք ծրագրային առաջնահերթություններ:
  Կոտայքի մարզպետն եղել է Պռոշյանի միջնակարգ դպրոցում, զրուցել մանկավարժների հետ և ծանոթացել շենքային պայմաններին ու կազմակերպվող ուսումնադաստիարակչական աշխատանքների ընթացքին:
    Նոր Երզնկա համայնքում Կոտայքի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո այցելել է տեղի մսուր-մանկապարտեզ:
    Նոր Երզնկայի մշակույթի տանը Կ. Գուլոյանին ներկայացվել են կազմակերպվող աշխատանքների ուղղությունները, ինչպես նաև գործող խմբակներում համայնքի պատանիների ներգրավվածության մանրամասաները:
  Համայնքի ղեկավար Ա. Հարությունյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է նաև Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց, մանկավարժների հետ հանդիպման ընթացքում կարևորել կրթական աշխատանքների արդյունավետ ու համակողմանի կազմակերպմանը անհրաժեշտությունը:
 Համայնքի ավագանիների և համայնքի ղեկավարի աշխատակազմի հետ գյուղապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետն իր ամփոփիչ խոսքում շեշտել է համայնքում շարունակական դրական զարգացումներ ապահովելու կարևորությունը և այդ գործում կարևորել համայնքի բոլոր բնակիչների շահագրգիռ դերակատարումը, ինչպես նաև համայնքային տարբեր կազմակերպությունների համախմբված ու հետևողական գործունեությունը:
    Հարկ է նշել նաև, որ հիշյալ համայնքներ կատարված այցելության շրջանակներում համայնքների ղեկավարների, ինչպես նաև ազգաբնակչության կողմից նախանշված մի շարք խնդիրներ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի աջակցությամբ արդեն իսկ ստացել են իրենց լուծումները՝ մասնավորապես Քասախ համայնքի մշակույթի տունը կհամալրվի նոր երաժշտական սարքավորումով, տեղի թիվ 2 դպրոցի տանիքի վերանորոգման համար կհատկացվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, Նոր Երզնկա համայնքի միջնակարգ դպրոցի կոյուղատարի վերակառուցման համար կտրամադրվեն անհրաժեշտ միջոցներ, Պռոշյան համայնքի ոռոգման ջրամատակարարման համակարգի բարելավման, հանրակրթական դպրոցի նոր մասնաշենքի կառուցման և մշակույթի տան հիմնանորոգման խնդիրները քննարկելու և լուծումներ տալու նպատակով Կոտայքի մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33