Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

06.05.2015

Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսված մարզային միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի նիստ, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Հոբելյանական հանձնաժողովի նիստում ընդգրկված օրակարգային հարցերի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսված մարզային միջոցառումների ծրագրին և ներկայացրել մարզում նախատեսվող նախաձեռնությունների հիմնական ուղղությունները:
Մարզային ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու առաջարկություններն են ներկայացրել նաև հանձնաժողովի անդամները:
Հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձ է կատարվել նաև մայիսի 9-ին նախատեսված մարզային ընդլայնված արարողության, հանդիսավոր նիստի և տոնական հրավառության կազմակերպական մանրամասներին, ինչպես նաև մարզի համայնքներում նախատեսվող տոնական ձեռնարկների ժամանակացույցին:
Ամփոփելով հանձնաժողովի նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանձնարարել է պատշաճ կերպով կազմակերպել նախատեսված մարզային բոլոր միջոցառումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33