Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԱԻՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

06.05.2015

   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Նաիրիի տարածաշրջանի մի շարք համայնքներ:
  Կոտայքի մարզպետն այցելել է Նոր Գեղի համայնք: Համայնքի ղեկավար Ֆ. Թևոսյանի ուղեկցությամբ Կ. Գուլոյանը նախ եղել է համայնքում նոր կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու շինհրապարակում, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
  Կ. Գուլոյանն այցելել է Նոր Գեղի համայնքի խնձորի այգիներ, զրուցել այգեգործների հետ, ինչպես նաև տեղում հանդիպել համայնքի ազգաբնակչության ներկայացուցիչներին, պատասխանել վերջիններիս կողմից բարձրացված մի շարք հարցերի:
   Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է նաև Նոր Գեղի համայնքում իր գործունեությունը ծավալող <<Պրոգրես-գրուպ>> ջերմոցային տնտեսություն, ծանոթացել տեղում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տնտեսության պատասխանատուների հետ միասին շրջել ջերմատան արտադրական հատվածում:
   Համայնքային այս այցելության շրջանակներում Կ. Գուլոյանն եղել է նաև Նոր Գեղիի N 1հիմնական դպրոցում, ինչպես նաև N 1 մանկապարտեզում, շրջել հաստատությունների մասնաշենքերում, զրուցել մանկավարժների հետ և վերջիններիս հետ համատեղ քննարկել կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք հարցեր:
  Մարզպետը եղել է նաև <<Նոր Գեղիի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ում, ծանոթացել աշխատանքների կազմակերպման ուղղություններին և հաստատության պատասխանատուներին հանձնարարել ապահովել համայնքի ազգաբնակչության պատշաճ բուժսպասարկումը:
  Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև Նոր Գեղիի մշակույթի կենտրոնի գործունեությանը, համայնքի մշակութային առօրյայի կազմակերպման ուղղություններին. այստեղ մարզի ղեկավարը մասնակցել է նաև մշակութային միջոցառման և հանդիպում ունեցել համայնքի ակտիվի ներկայացուցիչների հետ:
Ամփոփելով համայնքային այցելության ընթացքը՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ակտիվի հետ հանդիպման ընթացքում կարևորել է համայնքային գործընթացների արդյունավետ կազմակերպման հանգամանքը և ընդգծել համայնքի շարունակական զարգացումն ապահովելու անհրաժեշտությունը:
    Այնուհետև Կոտայքի մարզպետն այցելել է Նոր Արտամետ համայնք, եղել է տեղի միջնակարգ դպրոցում և բուժակ-մանկաբարձական կետում, զրուցել վերջիններիս աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ:
    Նոր Արտամետ համայնքի ղեկավար Յու. Հովհաննիսյանի և համայնքի բնակիչների հետ համատեղ Կոտայքի մարզպետը քննարկել է համայնքում առկա հրատապ խնդիրների բնույթն ու նախանշել վերջիններիս լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր ծրագրային մոտեցումներ:
   Մրգաշեն համայնք կատարած այցելության ընթացքում համայնքի ղեկավար Ա. Արամյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը եղել է տեղի միջնակարգ դպրոցում: Այստեղ Կ. Գուլոյանին ներկայացվել են դպրոցի շենքային պայմանները և ուսումնական հաստատության գործունեության ընթացքը:
   Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել նաև դպրոցի մանկավարժների հետ, պատասխանել նրանց կողմից բարձրացվող հարցերին և կարևորել ժամանակի պահանջներին համահունչ կրթական միջավայր ձևավորելու գերակայությունները:
   Մրգաշեն համայնքում Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև առողջության առաջնային պահպանման կենտրոնի գործունեությանը՝ այստեղ ևս ընդգծելով բնակչության համար որակյալ բուժսպասարկում ապահովելու կարևորությունը:
   Մարզի ղեկավարն այցելել է նաև համայնքի մշակույթի կենտրոն, որտեղ քննարկվել են ինչպես մշակութային այս հաստատության հիմնանորոգմանը, այնպես էլ համայնքային մի շարք հիմնախնդիրներին միտված հարցեր:
    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի համայնքային այցելության հաջորդ կանգառը եղել է Քանաքեռավան համայնքը, որտեղ համայնքի ղեկավար Ջ. Քամալյանի ուղեկցությամբ մարզպետը նախ ծանոթացել է միջնակարգ դպրոցի աշխատանքներին, ապա այցելել համայնքի առողջապահական կենտրոն և մանկապարտեզ:
  Այս համայնքում ևս մարզպետը քննարկել է համայնքի ռազմավարական զարգացումն ապահովելուն միտված որոշակի մոտեցումներ՝ անդրադարձ կատարելով տեղի կրթօջախի հիմնանորոգման հրատապությանը:
Կոտայքի մարզպետի համայնքային այցելությունների շարքն ամփոփվել է Զովունի համայնքում: Համայնքի ղեկավար Ս. Ավետիսյանի ուղեկցությամբ Կ. Գուլոյանը նախ եղել է Զովունու միջնակարգ դպրոցում, ապա այցելել համայնքի մանկապարտեզ և առողջության առաջնային պահպանման կենտրոն:
  Կոտայքի մարզպետը հիշյալ հաստատությունների պատասխանատուների և համայնքի բնակիչների հետ համատեղ քննարկել է համայնքային կարևորություն ունեցող մի շարք հարցեր, ինչպես նաև ընդգծել համայնքի ազգաբնակչության բարօրությունն ապահովելու նպատակով համայնքային տարբեր կառույցների արդյունավետ գործունեության անհրաժեշտությունը:
  Մարզի հիշյալ համայնքներում բարձրացված հարցերին լուծումներ տալու նպատակով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից մարզպետարանի աշխատակազմին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-16 12:49:37