Նորություններ
Լրահոս
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵԼԱՎԱՏԱՐԻ ՎԱՐԱՐՈՒՄԻՑ ՏՈՒԺՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
05.05.2015
2015 թվականի ապրիլի 9-ին Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքի արևելյան հատվածում հոսող սելավատարի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման գոտում են հայտնվել մի շարք հողատարածքներ և շինություններ:
Հիշյալ հողատարածքների և շինությունների սեփականատերերին հանդիպելու նպատակով Նոր գյուղ համայնք է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին և պատրաստակամություն հայտնել աջակցել համայնքի՝ տուժած բնակիչներին:
Կոտայքի մարզպետին հանդիպման ընթացքում ներկայացվել են սելավատարի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հասցված վնասների ընդհանուր նկարագրերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասը գնահատող համայնքային հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների ուղղությունները:
Այնուհետև համայնքային հանձնաժողովի կողմից կազմվել են համապատաասխան ակտեր և ներկայացվել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասը գնահատող մարզային հանձնաժողով: Ակտերում արձանագրված վնասների չափերի շրջանակներում Կոտայքի մարզպետի որոշմամբ բնակիչներին հատկացվել է դրամական օգնություն:
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի հանձնարարությամբ Նոր գյուղ համայնք են այցելել մարզպետարանի աշխատակիցներ և սելավատարի վարարումից տուժած ընտանիքներին փոխանցել համապատասխան ֆինանսական աջակցությունը: