Նորություններ
Լրահոս
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԳԵԼ, ՔԱՐԱՇԱՄԲ ԵՎ ԹԵՂԵՆԻՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
30.04.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է մարզի Արգել, Քարաշամբ և Թեղենիք համայնքներ:
Արգել համայնք կատարված այցելության շրջանակներում մարզպետը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համայնքում տեղադրված խաչքար-հուշաքարի մոտ նախ հարգանքի տուրք է մատուցել Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, որից հետո շրջայց է կատարել տեղի միջնակարգ դպրոցում՝ ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ:
Այնուհետև Կ. Գուլոյանը եղել է <<Արգելի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ում: Կոտայքի մարզպետը զրուցել է առողջապահական ընկերության աշխատակիցների, ինչպես նաև այցելուների հետ: Քննարկման ընթացքում մարզպետը կարևորել է բուժ. հաստատության կողմից համայնքի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճ կազմակերպելու հանգամանքը:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը այցելել է նաև Արգելի մշակույթի տուն և մանկապարտեզ, ծանոթացել շենքային պայմաններին, ինչպես նաև կազմակերպվող աշխատանքների ուղղություններին:
Արգել համայնք կատարված այցելությունն ամփոփվել է համայնքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությամբ, որին մասնակցել են համայնքի ակտիվի ներկայացուցիչները: Այստեղ քննարկվել են համայնքում կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել են համայնքի բյուջեի հնարավորություններով իրականացված ծրագրերի ընդհանրական մոտեցումները և նախանշվել առաջիկայում նախատեսվող անելիքները:
Այցելության հաջորդ կանգառը եղել է Քարաշամբ համայնք:
Քարաշամբում Կ. Գուլոյանը ծանոթացել է տեղի մշակույթի տան շենքային պայմաններին, այնուհետև այցելել միջնակարգ դպրոց:
Կոտայքի մարզպետը շրջել է դպրոցի մասնաշենքում, ծանոթացել կրթօջախի գործունեությանը:
ՀՀ Կոտայքի մարզպետի համայնքային այցելությունների շարքն ամփոփվել է Թեղենիք համայնքում՝ ծանոթացել է համայնքի առօրյային, ինչպես նաև տեղի միջնակարգ դպրոցի գործունեությանը: