Նորություններ
Լրահոս
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
24.04.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ ապրիլի 24-ին մարզի մի շարք քաղաքային համայնքներում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Կոտայքի մարզպետը նախ այցելել է Աբովյան քաղաք, մասնակցել ոգեկոչման համաքաղաքային արարողությանը և երթին: Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հոգեհանգստյան հոգևոր կարգ:
Այնուհետև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը եղել է մարզկենտրոն Հրազդանում, որտեղ ևս մասնակցել է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված հիշատակման արարողությանը, հարգանքի տուրք մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործության զոհերի հիշատակին:
Ապրիլի 24-ի նկազմակերպված մարզային արարողություններն ամփովել են Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում կազմակերպված ձեռնարկով: Ծաղկաձորի քաղաքապետի նախաձեռնությամբ Կեչառաիսի վանական համալիրում տեղադրվել է խաչքար-հուշակոթող:
Կոտայքի թեմի հոգևոր կենտրոնում, ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոս Քարամյանի տեղի ունեցել հուշակոթողի օրհնության կարգ, այնուհետև կազմակերպվել է Հայոց ցեղասպանության զոհրի հոգեհանգստյան արարողություն:
Ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի Կեչառիսի վանական համալիրում կազմակերպվել է մոմավառություն: