Նորություններ
Լրահոս
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
21.04.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների շրջանակներում Լեռնանիստ համայնքում տեղի է ունեցել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետարանի պաշտոնատար անձինք, մի շարք գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարներ, հյուրեր:
Տեղադրված խաչքարի բացման արարողությունն իրականացրել է Լեռնանիստ համայքնի ղեկավար Ա. Հայրապետյանը, որից հետո հուշակոթողը օծվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ:
Այնուհետև ծաղկեպսակներ են դրվել մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար հուշակոթողի մոտ, որից հետո հուշարձանին հարող տարածքում կատարվել է ծառատունկ:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև Լեռնանիստ համայնքի ազգագրական թանգարանի բացման արարողություն, որին հաջորդել է Մշակույթի տան դահլիճում կազմակերպված Հայոց մեծ եղեռնի զոհերի 100 տարելիցին նվիրվսծ միջոցառումների շարքը՝ տեղի միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ իրականացված ոգեկոչման արարողությամբ: