Նորություններ
Լրահոս
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԱՄՈՒՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
20.04.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Արամուս համայնքում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, ինչպես նաև մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ:
Կոտայքի մարզպետի և Արամուս համայնքի ղեկավարի կողմից խաչքարը բացելու հանդիսավոր արարողությունից հետո հուշակոթողն օծվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ:
Այնուհետև մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Արամուսի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցած մոմավառությանը:
Հիշյալ միջոցառմանը հաջորդել է Արամուս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ իրականացված մատաղի արարողությունը:
Արամուս համայնքում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքն ամփոփվել է տեղի միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ իրականացված ոգեկոչման արարողությամբ: