Նորություններ
Լրահոս
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
14.04.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Կոտայքի մարզում նախատեսված միջոցառումների ծրագրի շրջանակներում Արզական համայնքը կազմակերպել է համապատասխան նախաձեռնություններ:
Արզականի միջնակարգ դպրոցի դահլիճում ապրիլի 10-ին բեմականացվել է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» վիպակը: Պատմական այս փաստի բեմականացումը նպատակ է ունեցել ներկայացնել հայ ժողովրդի պատմության որոշ իրողություններ` Մեծ եղեռնից մինչև մեր օրեր: Ներկայացմանը ներկա են եղել համայնքի ղեկավարը, գյուղի բնակիչներ, ծնողներ, մանկավարժներ դպրոցականներ:
Բեմականացումից հետո մանկավարժները և դպրոցականներն այցելել են Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Ապրիլի 11-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել Արզականի գյուղապետարանի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչները, ավագանու անդամները և համայնքի բնակիչները:
Նույն օրը երեկոյան Արզականի գրադարանում անցկացվել է «Եվ նորից հառնեց Հայաստան աշխարհը» խորագրով միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է <<Հայոց ցեղասպանությունը պատմության էջերում>> խորագրով զեկույց, որին հաջորդել է Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդ» ստեղծագործության մոտիվներով բեմականացումը: