Նորություններ
Լրահոս
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐ ԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵԼԱՎԱՏԱՐԻ ՎԱՐԱՐՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ
13.04.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Նոր Գյուղ համայնք: Համայնքի ղեկավար Գրիշա Թադևոսյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել ապրիլի 9-ին համայնքի արևելյան հատվածում հոսող սելավատարի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման գոտում հայտնված շուրջ մեկ տասնյակի հասնող հողատարածքների և շինությունների սեփականատերերի հետ:
Կոտայքի մարզպետին ներկայացվել է հիշյալ սեփականատերերին պատկանող տարածքներում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հասցված վնասի ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասը գնահատող համայնքային հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների ուղղությունները:
Մարզպետ Կ. Գուլոյանը լսել է նաև համայնքի տուժած բնակիչներին, պատասխանել նրանց կողմից բարձրացվող հարցերին:
Հարկ է նշել նաև, որ Կոտայքի մարզպետի հանձնարարությամբ բնակչությանը պատճառված վնասի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ համայնքային հանձնաժողովի կողմից պատրաստված տեղեկատվությունը ներկայացվելու է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասը գնահատող մարզային հանձնաժողովի քննարկմանը, որից հետո որոշում է կայացվելու Նոր Գյուղ համայնքի բնակիչներին հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: