Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ

11.04.2015

         Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսվող միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
   Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն իր խոսքում կարևորել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մարզում նախատեսված միջոցառումները համակողմանիորեն կազմակերպելու և իրականացնելու հանգամանքը ու նշել, որ այս ասպարեզում ծավալուն աշխատանքներ պետք է իրականացնեն մարզային հանձնաժողովը, մարզպետարանի աշխատակազմն ու մարզային տարբեր ծառայությունների պատասխանատու պաշտոնյաներ:
    Այնուհետև հանձնաժողովի նիստի օրակարգի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մարզում նախատեսվող միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում և համապատասխան ծրագրում լրամշակումներ կատարելուն և Մարզային ոգեկոչման ընդլայնված արարողության կազմակերպմանը վերաբերող հիմնական հարցերին:
     Մարզպետի տեղակալն իր խոսքում նշել է, որ մշակվել ու լրամշակվել է մարզային միջոցառումների ծրագիր, որն իր մեջ ընդգրկված ամենատարբեր դրույթներով հանդերձ մաս է կազմելու համազգային կարևորագույն նշանակություն ունեցող համանման նախաձեռնությունների շարքին և ապահովելու է Կոտայքի մարզի առանցքային մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող ամենատարբեր ձեռնարկներին:
    Ամփոփելով նիստի աշխատանքները մարզային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզային հանձնաժողովի անդամներին և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ապահովել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մարզում նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպումը և կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27