Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.04.2015

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը աշխատանքային երեք հանդիպումներ է ունեցել մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանների դպրոցների տնօրենների հետ:
Աշխատանքային հանդիպումների ընթացքում Կոտայքի նորանշանակ մարզպետը ծանոթացել է հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, այնուհետև իր խոսքում կարևորել մարզում կրթության բնագավառի արդյունավետ գործունեության կազմակերպումը, հանրակրթական դպրոցի պատշաճ ու համակողմանի գործունեությունը:
Խորհրդակցությունների ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Կոստանյանը ներկայացրել է կրթության ոլորտի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանների կրթական առանձնահատկություններին, խոսել տարածաշրջանների դպրոցներում ընթացքող աշխատանքների վերաբերյալ:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի մոտ կայացած աշխատանքային երեք հանդիպումների ընթացքում էլ քննարկվել են հանրակրթական դպրոցներում առկա հիմնախնդիրներին, վերջիններիս լուծումներ հաղորդելու ուղղությամբ պահանջվող ծրագրային մոտեցումներին և կրթօջախներում ուսումնա-դաստիարակչական աշխատանքները ամբողջական ծավալներով իրականացնելու միտված հարցեր:
Հանդիպումների ընթացքում համապատասխան հարցադրումներով և նկատառումներով հանդես են եկել նաև դպրոցների տնօրենները:
Ամփոփիչ խոսքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կարևորել է մարզպետարան-դպրոց-համայնք արդյունավետ համագործակցությունը, ընդգծել, որ անհրաժեշտ է դպրոցներում բարձրացնել կարգապահության մակարդակը, հետևողական լինել ուսումնական տարվա ամփոփիչ գործառույթների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում դպրոցներում նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18