Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

07.04.2015



Կոտայքի նորանշանակ մարզպետ Կ. Գուլոյանն առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների հետ:
Մինչ մարզպետարանում կայացած աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն իր խոսքում ընդգծել է մարզում տեղական ինքնակառավարման համակարգի պատշաճ և համակողմանի գործունեության կարևորությունները, կարևորել մարզպետարան-համայնքներ արդյունավետ համագործակցության ապահովման գերակայությունները և համայնքներում տարվող աշխատանքներին նոր լիցքեր հաղորդելու անհրաժեշտությունը:
Այնուհետև աշխատանքային հանդիպման օրակարգի շրջանակներում Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մարզում առաջիկայում նախատեսվող ծրագրային ուղղություններին՝ համայնքների ղեկավարների տեղեկացնելով հիշյալ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ Կոտայքի նորանշանակ մարզպետի կողմից նախանշվող հստակ մոտեցումները:
Մարզպետի տեղակալն անդրադարձել է նաև Հայրենական Մեծ պատերզմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի առիթով մարզում նախատեսվող ծրագրերին:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների հավաքագրման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Աշխատանքային հանդիպման ընթացքում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Խաչատրյանը անդրադարձել է համայնքների քաղաքաշինական գործառույթների հիմնական մոտեցումներին և առաջիկայում նախատեսվող հրատապ անելիքներին:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին և հրատապ խնդիրներին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը:
Համայնքներում առկա և հրատապ լուծումներ պահանջող մի շարք հողաշինական խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գ. Ավետիսյանը:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հայտնել է մշտապես մարզի համայնքների կողքին լինելու իր պատրաստակամությունը, փաստել, որ մշակվելու և իրագործվելու են համայնքային ենթակառուցվածքների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն միտված համակողմանի ծրագրեր: Կոտայքի մարզպետը մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հանձնարարել է առավել համակողմանի վերլուծել բարձրացված հարցերն ու ամփոփ տեղեկատվություն ներկայացնել համայնքներում առկա խնդիրների և վերջիններիս լուծման հնարավորությունների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56